Քննչական ծառայության աշխատակիցները գալիք Ամանորի կապակցությամբ շնորհավորել են Սուրբ Գիորգի Մթածմինդելի վանական համալիրին կից գործող վերականգնողական կենտրոնի երեխաներին և տարեցներին
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները Սուրբ Ծննդյան և Ամանորի նախաշեմին ավանդաբար շնորհավորել են Սուրբ Գիորգի Մթածմինդելիի վանքի մոտ գտնվող վերականգնողական կենտրոնի երեխաներին և տարեցներին։ Տեղեկությունը տարածում է քննչական ծառայությունը։
Գերատեսչության աշխատակիցներն այցելել են կենտրոնի խնամքից զրկված երեխաներին և հատուկ կարիքներ ունեցող տարեցներին, և հանձնել ամանորյա նվերներ։
«Քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին, գերատեսչության այլ ղեկավար անձինք և աշխատակիցներ առողջություն են մաղթել կենտրոնում գտնվող տարեցներին, իսկ ուսման մեջ հաջողություն՝ երեխաներին և մեծահասակներին։ Նրանք ամանորյա նվերներով ուրախացրել են և սննդամթերք, քաղցրավենիք, գրքեր, խաղալիքներ, նվերների զամբյուղներ և հիգիենայի պարագաներեն տարել: Սոցիալապես անապահով, խնամքից զրկված անձանց աջակցություն հայտնելու նպատակով քննչական գերատեսչությունը ամեն տարեվերջին իրականացնում է բարեգործական ամանորյա ակցիա, որին ներգրավված են քննչական ծառայության բոլոր աշխատակիցները»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։