Քննչական միջոցառումների արդյունքում ստուգվելու են փայտ վերամշակող ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ
Քննչական միջոցառումների արդյունքում ստուգվելու են փայտ վերամշակող ինչպես վրացական, այնպես էլ արտասահմանյան ընկերություններ

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը ընթացիկ քննության շրջանակներում ստուգելու է բոլոր գրանցված փայտասղոցարանները, չնայած նրանց սեփականատերերի:

Ինչպես հայտարարում են քննչական ծառայությունում, այս փուլում նախատեսվում է ստուգել արտասահմանյան երկու (չինական և իրանական) ընկերություն, որոնց գործունեության հիմնական ոլորտն է փայտի վերամշակումը և իրացումը:

Նրանց տեղեկությամբ, այսօր ողջ երկրի մասշտաբով  ընթանում են քննչական միջոցառումներ: Արդեն ստուգվում է փայտ վերամշակող 52 արտադրամաս: Միջոցառման շրջանակներում, այս փուլում, բացահայտված է առանց գրանցման գործող 23 փայտի արտադրամաս և առգրավված է տասնյակ խորանարդ մետր փայտանյութ:

Անտառափայտի իրացման օրինականությունն ուսումնասիրելու նպատակով, Թբիլիսի, Քութաիսի և Բաթումի քաղաքների շուկաներում գույքագրվում է փայտով առևտուր անող ավելի քան 150 օբյեկտ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 210-րդ, 192-րդ, 287-րդ, 287-րդ պրիմ 9 303-րդ հոդվածներով: