Միասնական ազգային, ընդհանուր մագիստրոսական, ուսուցիչների քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի հիման վրա քննչական կենտրոնների ուղղությամբ կստեղծվեն հատուկ երթուղիներ։ Այս մասին մայրաքաղաքի կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Ընթացիկ տարվա հուլիսի 3-ից օգոստոսի 8-ը միասնական ազգային, ընդհանուր մագիստրոսական, ուսուցիչների քննությունների և ուսանողների դրամաշնորհային մրցույթի հիման վրա նախատեսում ենք քննչական կենտրոնների ուղղությամբ ստեղծել հատուկ երթուղիներ՝ բոլոր անձանց անխափան տեղաշարժի համար»,- ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, Գլդանի և Մուխիանի բնակավայրերի քննչական կենտրոնների ուղղությամբ ավտոբուսներ կշարժվեն մետրո «Ախմեթելի թատրոն» կայարանի հարակից տարածքից, այն է՝ Գոբրոնիձե-Վեկուա փողոցների խաչմերուկից. Երրորդ զանգվածում գտնվող քննական կենտրոնի ուղղությամբ ավտոբուսը կշարժվի մետրո «Վարկեթիլի» կայարանի հարակից տարածքից. Մետրոմշեն բնակավայրի քննչական կենտրոնի ուղղությամբ հասարակական տրանսպորտը կշարժվի մետրո «Սամգորի» կայարանի վերին ելքից։
Միևնույն ժամանակ մայրաքաղաքի քաղաքապետը հաջողություն է մաղթել քննությունների բոլոր մասնակիցներին։