Քննարկվում է Ռումինիայի ուկրաինական նավահանգիստների մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիների հնարավոր տարհանման հարցը
Քննարկվում է Ռումինիայի ուկրաինական նավահանգիստների մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիների հնարավոր տարհանման հարցը

Խոսվել է Ռումինիայի Դանուբ գետի վրա ուկրաինական նավահանգիստների մոտ գտնվող բնակավայրերից քաղաքացիների հնարավոր տարհանման մասին։ Սրա պատճառը ուկրաինական նավահանգիստների վրա ռուսական հաճախակի հարձակումներն են։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Չատալկիոյի քաղաքապետը պնդում է, որ խոսել է Ռումինիայի պաշտպանության նախարարի հետ և քննարկել Պլաուրու գյուղի քաղաքացիների հնարավոր տարհանման հարցը։ Պլաուրուն գտնվում է ուկրաինական Իզմայիլ նավահանգստի մոտ։

Քաղաքապետը նախաձեռնում է բնակավայրից այլ վայր տեղափոխվելու ցանկություն ունեցող քաղաքացիներին ժամանակավոր կացարանով և սննդով ապահովել։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 4-ին Ուկրաինան հայտարարեց, որ Դանուբի նավահանգիստների վրա ռուսական հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքերի բեկորներ են ընկել Ռումինիայի տարածքում։

Ռումինական կողմն ի սկզբանե հերքել է այս տեղեկությունը, սակայն սեպտեմբերի 6-ին Ռումինիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորները հայտնաբերվել են Ռումինիայի տարածքում։