Քիթ Քելոգ. Ռուս-ուկրաինական բանակցությունների ամենադրական արդյունքն այն է, որ յուրաքանչյուր կողմից նախատեսվում է հազարական զինվորականների վերադարձ, արդեն ավելի քան 400-ն են վերադարձել

15:12, 24.05.2025

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը ռուս-ուկրաինական Ստամբուլում կայացած բանակցություններում գերիների փոխանակումը գնահատում է որպես ամենադրական արդյունք։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանց X-ում։

«Անցած շաբաթ Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական տեխնիկական բանակցությունների ամենադրական արդյունքը. յուրաքանչյուր կողմից նախատեսվում է հազարական զինծառայողի վերադարձ, ավելի քան 400-ը արդեն վերադարձել են։ Շնորհակալություն Ռուստեմ Ումերովին այս հարցում աջակցության համար։ Հարկավոր է հրադադար, սպանությունները պետք է դադարեցվեն», – գրել է Քելոգը։

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնեցված գերիների փոխանակման առաջին փուլն արդեն կայացել է։ Կողմերը միմյանց փոխանցել են 390-ական գերի՝ ներառյալ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ փոխանակման գործընթացը շարունակվելու է նաև այսօր և վաղը։ Ստամբուլում ձեռք բերված համաձայնությամբ՝ փոխանակումն իրականացվելու է «հազար՝ հազարին» բանաձևով։

Նմանատիպ