Կիտ Քելոգ. Մենք ստացել ենք խաղաղության համաձայնագրի պայմանների փաստաթուղթը Կիևից, պետք է ստանանք նաև Մոսկվայից, որից հետո կտեսնենք, թե որտեղ կարող ենք գտնել ընդհանուր շփման կետ

19:25, 27.05.2025

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ստացել է Ուկրաինայից խաղաղության պայմանագրի նախապայմանների ցանկը, սակայն Մոսկվայից դեռ նման փաստաթուղթ չեն ստացել։ Այս մասին նա խոսել է հարցազրույցում Fox News-ին։

Քելոգի խոսքով՝ երբ նախագահ Դոնալդ Թրամփը զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստում է հուշագիր։

«Մենք ստացել ենք խաղաղության համաձայնագրի պայմանների փաստաթուղթը Կիևից և պետք է ստանանք նաև Մոսկվայից։ Երբ երկու փաստաթուղթը ստանանք, դրանք կմիավորենք։ Այնուհետև կդիտարկենք՝ արդյոք հնարավոր է ընդհանուր շփման կետ գտնել։ Երբ նրանց ծրագիրը կամ հուշագիրը ստանանք, կձևավորենք միասնական տարբերակ, և կկայանա ևս մեկ հանդիպում», – ասել է Քելոգը։

Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ը ցանկացել է, որպեսզի հաջորդ բանակցային փուլը անցկացվի Վատիկանում, սակայն Ռուսաստանը չի համաձայնվել։ «Հաջորդ հնարավոր կանգառը կարող է լինել Ժնևը, որտեղ Պուտինը, Զելենսկին և Թրամփը կհանդիպեն՝ աշխատելու պատերազմի ավարտի և համապատասխան փաստաթղթի ստորագրման ուղղությամբ», – հավելել է Քելոգը։

Նմանատիպ