Քիթ Քելոգ. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում
Ուկրաինայի անդամակցության հարցը ՆԱՏՕ-ին չի քննարկվում, հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը։
Ամերիկացի դիվանագետի խոսքով՝ նախագահ Թրամփը 90 օրում ավելին է արել պատերազմը դադարեցնելու համար, քան արվել է նախորդ 900 օրում։
Քիթ Քելոգը նաև նշեց, որ Դոնալդ Թրամփը գործընթացը տանում է դեպի լուծում։
«Կարծում եմ՝ մենք լավ ճանապարհի վրա ենք, քանի որ հոգնել ենք տեղի ունեցողից։ Աշխարհում մենք ունենք այնքան շատ այլ խնդիրներ, որոնցում Միացյալ Նահանգները պետք է ներգրավվի։ Եվ այս պատերազմը շարունակվում է այնքան երկար, բայց կարծում եմ՝ կա հնարավորություն։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ ես անվանում եմ պայմանների ցանկ։ Ահա թե ինչ տեսք կունենա այն ուկրաինացիների համար ապագայում։ Նրանք կվերադառնան Կիև, հաջորդ շաբաթ կվերադառնան Լոնդոն, և մենք հարցնելու ենք՝ ինչ տեսք կունենա դա։ Հետո մենք կգնանք ռուսների մոտ և կհարցնենք՝ ինչպիսի՞ն կլինի ձեր պայմանների ցանկը։ Հետո մենք այն կկազմենք։ Թույլ տվեք ձեզ մեկ օրինակ բերել։ Օրինակը, որի մասին մենք շատ հստակ ենք եղել, այն է, որ ՆԱՏՕ-ն սեղանին չէ։ Դուք չեք լինելու դրա մասը։ Սա նոր բան չէ։ Մենք այս մասին խոսում ենք 2008 թվականից, երբ դեսպան Բըրնսը Քոնդոլիզա Ռայսին ասաց, որ դա չափազանց շատ է», – ասաց Քիթ Քելոգը։