Քիթ Քելլոգը ժամանել է Կիև
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։
Ինչպես սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, նրանք Քելլոգի հետ կքննարկեն, ի թիվս այլոց, սպառազինության և պատժամիջոցների հետ կապված հարցեր։
«Պաշտպանություն, անվտանգության ամրապնդում, սպառազինություն, պատժամիջոցներ, մեր ժողովրդի պաշտպանություն, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության ամրապնդում՝ կան բազմաթիվ թեմաներ, որոնք պետք է քննարկել», – նշել է Երմակը։