Քիշնևում ընթանում է Ռումինիայի եւ Մոլդովայի խորհրդարանների առաջին համատեղ նիստը
Քիշնևում ընթանում է Ռումինիայի եւ Մոլդովայի խորհրդարանների առաջին համատեղ նիստը։
Մոլդովական լրատվամիջոցների հաղորդմամբ, նիստին մասնակցում են Մոլդովայի բոլոր կուսակցությունները, բացառությամբ ընդդիմադիր կոմունիստների և սոցիալիստների դաշինքի, որը հանդիպումն անվանել է հակասահմանադրական։
Համատեղ խորհրդարանական նիստին մասնակցում է նաև Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։ Ռումինական կողմից հանդիպմանը մասնակցում են երկու պալատների ղեկավարները՝ Մարչել Չոլակուն և Ֆլորին Կիցուն, ինչպես նաև խորհրդարանական խմբերի, Սենատի և Պատգամավորների պալատի հանձնաժողովների ղեկավարները։