Քիշնևի օդանավակայանի ծանրոցներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հաղորդվում է, որ ծանրոցն ուղարկվել է Ուկրաինայից և պետք է լիներ Թբիլիսիի չվերթում
Քիշնևի օդանավակայանի ծանրոցներից մեկում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, հաղորդվում է, որ ծանրոցն ուղարկվել է Ուկրաինայից և պետք է լիներ Թբիլիսիի չվերթում

Մոլդովայում, Քիշնևի օդանավակայանի անվտանգության աշխատակիցները փաթեթներից մեկում հեռակառավարվող խաղալիք մեքենայի մեջ պայթուցիկ սարք են հայտնաբերել։

Տեղում մոբիլիզացված հատուկ ջոկատայինները ոչնչացրել են փաթեթը։

Ինչպես հայտնում են մոլդովական լրատվամիջոցները, փաթեթն Ուկրաինայից ուղարկվել է Քիշնևի օդանավակայան և այն պետք է լիներ Թբիլիսի չվերթում, սակայն անվտանգության ստուգման ժամանակ իրավապահները փաթեթը կասկածելի են համարել և կանչել սակրավորներին։

Օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը հաստատում են Մոլդովայի իրավապահ մարմինները, թեև փաթեթի ծագումը և վերջնական նպատակակետը պաշտոնական հաղորդագրության մեջ չեն նշվում։ Հետաքննություն է սկսվել։