Քիր Սթարմերը կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին գտնել լուծում Պակիստանում ձախողված բանակցություններից հետո

16:53, 12.04.2026

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կոչ է արել Իրանին և ԱՄՆ-ին գտնել լուծում Պակիստանում ձախողված բանակցություններից հետո։

Օմանի սուլթանի հետ խոսելիս Քիր Սթարմերը նշել է, որ հրադադարի պահպանումը «կենսական» է և ողջունել է այն փաստը, որ կողմերը ձեռնպահ են մնացել լարվածության սրացումից։

Հարկ է նշել, որ Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները ձախողվել են։ Այս մասին խոսել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նմանատիպ