Քիր Սթարմերը Դաունինգ Սթրիթում հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկիին, առաջնորդները քննարկել են Ուկրաինայի «Հաղթանակի պլանը»
Քիր Սթարմերը Դաունինգ Սթրիթում հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկիին, առաջնորդները քննարկել են Ուկրաինայի «Հաղթանակի պլանը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննարկել են Ուկրաինայի «Հաղթանակի պլանը»։ Առաջնորդները հանդիպել են Դաունինգ սթրիթում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում։

Միևնույն ժամանակ, Քիր Սթարմերը հյուրընկալել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեին, ում հետ հանդիպմանն ասել է, որ «ամբողջ առավոտը Զելենսկու հետ քննարկել է հաղթանակի ծրագիրը»։

Նախատեսվում է Ուկրաինայի նախագահի այցը նաև Փարիզ, որտեղ Ելիսեյան պալատում Վլադիմիր Զելենսկիին կհյուրընկալի Էմանուել Մակրոնը։ Հավանական է, որ Զելենսկին այս շաբաթ Բեռլինում կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, թեև տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։