Քիր Սթարմեր - Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ սպառնում է մայրցամաքի անվտանգությանը, Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ հաշվի չի առնում իր հարևանների ինքնիշխանությունը
Ռուսաստանը չի ցուցաբերել հարգանք քաղաքացիական կյանքի կամ միջազգային իրավունքի նկատմամբ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը Ռումինիայում անօդաչու թռչող սարքի կործանումը որակել է ՆԱՏՕ-ի օդային տարածքի լուրջ խախտում։
«Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ, քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա նրա հարձակումները սպառնում են մեր մայրցամաքի անվտանգությանը։ Մեծ Բրիտանիան դատապարտում է նման հարձակումները ամենախիստ ձևով։ Ռուսաստանը բազմիցս ցույց է տվել, որ չի հարգում քաղաքացիական կյանքը, միջազգային իրավունքը կամ իր հարևանների ինքնիշխանությունը։ Սա չի կարելի թույլ տալ», – ասել է Քիր Սթարմերը։