Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը։
Հարցին, թե արդյոք նա անձամբ պատասխանատու կհամարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Մեծ Բրիտանիայի էներգակիրների գների վրա ազդեցության համար, Սթարմերը ուղղակիորեն չի պատասխանել։
Նա ասել է, որ «ամենակարևոր բանը», որ կարող է անել, երկրներին միավորելն է՝ կոչ անելով դեէսկալացիայի և նեղուցի բացման։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նշել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը կենսական նշանակություն ունի։
Միևնույն ժամանակ, Սթարմերը շեշտել է, որ Մեծ Բրիտանիան չի ներգրավվի պատերազմի մեջ։