Քիր Սթարմեր. «Ցանկություն հայտնածների կոալիցիայի» հանդիպման ժամանակ քննարկեցինք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները, դրանք հանելու ժամանակը չէ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդես է գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացման կոչով։
Այս մասին Քիր Սթարմերը հայտարարել է Փարիզում՝ այսպես կոչված «ցանկություն հայտնածների կոալիցիայի» անդամների հանդիպման ժամանակ, որի շրջանակում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։
«Հիմա պատժամիջոցների վերացման ժամանակը չէ։ Ընդհակառակը, մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք ուժեղացնել պատժամիջոցները՝ աջակցելու ԱՄՆ-ի նախաձեռնությանը՝ Ռուսաստանի բանակցային սեղանի շուրջ բերելու նպատակով՝ այս երկրների խմբի կողմից հավելյալ ճնշման միջոցով», – հայտարարել է Քիր Սթարմերը։