Քիչ առաջ կառավարության աշխատակազմի մոտ աղմուկ էր
Քիչ առաջ կառավարության աշխատակազմի մոտ աղմուկ էր

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ, որտեղ հավաքված են հանրահավաքի մասնակիցները, աղմուկ ու փոքր քաշքշուկ է եղել։

Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի, Դաչի Իմադեձեի խոսքերով, իրավապահները ուժով հավաքի մասնակիցներին դուրս են տարել շենքի մուտքից։

«Իրակլի Ղարիբաշվիլին անգամ չհամարձակվեց մտնել կառավարության աշխատակազմ տասնյակ մարդկանց ներկայությամբ՝ մեր բողոքի ակցիայի միջով և ոստիկաններին ապօրինի հրաման տվեց՝ մեզ դուրս բերել մուտքից և բարձրանալ աստիճաններով։ Մենք ոչ մի օրենք չենք խախտել: Մենք չենք փակել ո՛չ ճանապարհը, ո՛չ ելքը, բացարձակ խաղաղ ենք եղել։ Բազմիցս, հնչել է մեզանից խաղաղության ուղերձը։ Ըստ այդմ, նրանց այս արարքը ծառայեց մի բանի, որ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ բողոքի ակցիաների ֆոնին կառավարության վարչակազմ մտնող կերպարը չհայտնվեց լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում»,- ասել է Դաչի Իմադեձեն։

Տարածքում մոբիլիզացված են ոստիկանները։

Թողնել մեկնաբանություն