Քիչ առաջ ավարտվեց ԱՄՆ զրահատեխնիկայի փոխադրումը Իսրայել։ Տեխնիկայի տեսագրությունը տարածում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության խոսնակի խոսքով՝ բեռնափոխադրումը ներառել է զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը, որը նախատեսված է փոխարինելու ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում խոցված իսրայելական ռազմական մեքենաները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ Իսրայելում էր, որտեղ երկրին խոստացել էր 100 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորում՝ մարդասիրական օգնության համար։