Քեյթ Քելլոգ. Իմ առաքելության մի մասն է Զելենսկիին լսելը, մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ անհրաժեշտ է, մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը

13:26, 19.02.2025

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։

Քելլոգն այսօր կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Մենք կլսենք նրանց: Մենք պատրաստ ենք տրամադրել այն, ինչ պետք է։ Մենք հասկանում ենք անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը։ Իմ առաքելության մի մասը լսելն է: Այնուհետև ես կվերադառնամ Միացյալ Նահանգներ, կխոսեմ նախագահ Թրամփի հետ՝ համոզվելու համար, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք հասկանում», – ասել է Քելլոգը։

Այնուամենայնիվ, Քելլոգն ասում է, որ կարծում է, որ պատերազմը չէր սկսվի, եթե Թրամփը լիներ նախագահ:

«Թրամփը հասկանում է, որ մարդիկ տառապում են, նա հասկանում է, թե որքան կործանարար է դա։ Մենք ցանկանում ենք, որ սա ավարտվի», – ասաց Քելլոգը:

Նմանատիպ