Քեյթ Բլանշեթը կգլխավորի Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը
Քեյթ Բլանշեթը կգլխավորի Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը կգլխավորի Կաննի 71-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը: Կինոփառատոնը կմեկնարկի 2018թ. մայիսի 8-ին:

«Մենք ուրախ ենք ողջունել հազվադեպ, եզակի, տաղանդավոր և վստահ դերասանուհուն: Մեր քննարկումներն այս տարվա աշնանը համոզեցին, որ նա կլինի եռանդուն նախագահ, խանդավառ ու մեծահոգի հանդիսատես », – AFP լրատվական գործակալությունը մեջբերում է կինոփառատոնի նախագահ Պիեր Լեսկյուրիի և միջոցառման գլխավոր ներկայացուցիչ Թիերի Ֆրեմոյի համատեղ հայտարարությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, Բլանշեթը կդառնա կինոփառատոնի պատմության մեջ 12-րդ կինը, ով գլխավորելու է ժյուրիի կազմը: Կաննի 70-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմը գլխավորելու է իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը: