Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։
«Ռոյթերս»-ը՝ հղում անելով Դաունինգ Սթրիթի գրասենյակի հայտարարությանը, հաղորդում է, որ զրուցի ընթացքում կողմերը քննարկել են Ուկրաինայում արդար ու երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։ Երկու երկրների առաջնորդները նաև խոսել են «ցանկություն հայտնած երկրների կոալիցիայի» աշխատանքների մասին, որոնք աջակցություն են խոստացել Ուկրաինային։
Հայտնի տվյալներով՝ Քիր Ստարմերը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է «ցանկություն հայտնած երկրների կոալիցիայի» կողմից իրականացված աշխատանքների մասին՝ խաղաղության պայմանագրի աջակցությունն ապահովելու և ռազմական գործողությունների արդար ու երկարատև ավարտին նպաստելու նպատակով։
Բացի այդ, պարզ է դառնում, որ կողմերը քննարկել են Քրիստիան Թյորների նշանակումը՝ որպես Միացյալ Թագավորության դեսպան ԱՄՆ-ում, այն բանից հետո, երբ նրա նախորդը՝ Փիթեր Մանդելսոնը, ազատվել է պաշտոնից։ Լեյբորիստական կուսակցության անդամի պաշտոնանկությունը կապվում է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ սերտ կապերի հետ։ Մասնավորապես, դեսպանը ազատվել է այն բանից հետո, երբ բացահայտվել է, որ նա Էպշտեյնին աջակցության նամակ է ուղարկել, որտեղ նրան անվանել է «լավագույն ընկեր»։