Քեյր Սթարմերը և Էմանուել Մակրոնը քննարկել են համագործակցության ամրապնդման և Ուկրաինային աջակցելու հարցեր

10:44, 30.08.2024

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Փարիզում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ։ Քեյր Սթարմերի հետ հանդիպումից հետո Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ կխորացնի կապերը Մեծ Բրիտանիայի հետ պաշտպանության, անվտանգության, միգրացիայի և էներգետիկայի ոլորտներում։

Ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինային շարունակական աջակցության կարևորությունը և Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը։

Հիշեցնենք՝ մինչ այդ Քեյր Սթարմերը գտնվում էր Գերմանիայում, որտեղ հանդիպել էր Գերմանիայի նախագահի ու կանցլերի հետ։

Նմանատիպ