Քեյր Սթարմեր. Ես հասկանում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվել Իրանի ագրեսիայից, ես նաև հասկանում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից, կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել
Մեծ Բրիտանիան բոլոր կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել Իրանի ռազմական օբյեկտներին Իսրայելի հարվածներից հետո, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։
Ասուլիսում Սթարմերը Իրանին կոչ է արել զերծ մնալ հակահարված տալուց։ Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքը «պետք է խուսափի հետագա տարածաշրջանային էսկալացիայից»։
«Ես հստակ հասկանում եմ, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու Իրանի ագրեսիայից։ Ես նաև հստակ հասկանում եմ, որ մենք պետք է խուսափենք հետագա տարածաշրջանային էսկալացիայից և կոչ արենք բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել։ Իրանը չպետք է պատասխան տա»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերը ասել է, որ Բրիտանիան կշարունակի աշխատել տարածաշրջանում դաշնակիցների հետ՝ իրավիճակը լիցքաթափելու համար: