Քեյր Սթարմեր. Ռուսաստանը սկսել է հակամարտությունը Ուկրաինայում և կարող է վերջ տալ դրան հիմա
«Ռուսաստանը սկսել է Ուկրաինայում հակամարտությունը և այժմ կարող է վերջ դնել դրան»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։
«Ռուսաստանը սկսեց այս հակամարտությունը։ Ռուսաստանը ապօրինի ներխուժել է Ուկրաինա: Ռուսաստանը կարող է անմիջապես վերջ տալ այս հակամարտությանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Ռուսաստանը սկսեց սա։ Նրանք են հակամարտության պատճառ»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Սթարմերը այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Պուտինի հայտարարության, ով նշել է, որ եթե Ուկրաինային թույլ տան հեռահար զենքով հարվածել Ռուսաստանին, ապա այս որոշումը կլինի հակամարտությունում Արևմուտքի անմիջական մասնակցության ցուցիչ։
Սթարմերը ներկայումս գտնվում է Վաշինգտոնում, որտեղ այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Սթարմերը հայտնել է, որ այցի ընթացքում չի հանդիպի ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։