Քեթևան Ղվինիանիձե. Վերջին շաբաթվա ընթացքում Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ է արհեստական սնունդ, անհրաժեշտ դեղամիջոցներ, թեև նա կտրականապես հրաժարվում է
Վերջին շաբաթվա ընթացքում Միխեիլ Սաակաշվիլիին անհրաժեշտ է արհեստական սնունդ, անհրաժեշտ դեղամիջոցներ, թեև նա կտրականապես հրաժարվում է,- այս մասին դատարանում հայտարարեց «Վիվամեդի» բուժքույր Քեթևան Ղվինիանիձեն։
Նրա խոսքով, վերջին շրջանում Սաակաշվիլին կտրուկ նիհարում է, բավականաչափ չի ուտում։ Ինչպես նշեց բուժքույրը, չի կարող ասել՝ Սաակաշվիլիին չի ուտում, թե՞ չի կարողանում ուտել։ Բուժքրոջ խոսքով՝ անվստահության պատճառով «Վիվամեդի» անձնակազմը վերջին մեկ ամսվա ընթացքում սնունդ չի բերել Սաակաշվիլիին։
«Ես ու Միխեիլ Սաակաշվիլին շատ լավ հարաբերությունների մեջ ենք, նա ինձ շատ է վստահում, ոչինչ չի մերժում, բացի սննդի հարցից։ Նա իմ նկատմամբ ագրեսիա չի ունեցել։ Նա լիարժեք չի սնվում, փաստն այն է, որ մարդը նիհարում է, նա թույլ է։ Նախօրեին ես զրույց եմ ունեցել, նա կտրականապես հրաժարվեց սնվել։ Նա իրավունք ունի հրաժարվելու։ Չգիտեմ ինչու է նա հրաժարվում։ Ուշագնաց վիճակում չէ եւ պետք է ինքը ասի: Մեկ ամիս առաջ անվստահության պատճառով եղավ, որ այլեւս (սնունդ) չեմ մտցնում, նախընտրեցինք, որ ծնողը մտցներ։ Դա տեղի է ունեցել թունավորումից հետո։ Ես աշխատում եմ 24-ժամյա ռեժիմով։ Ես ներս մտա և տեսա նրան ծնկած։ Ես չեմ տեսել, որ նա կորցնի գիտակցությունը։ Մենք համապատասխան բուժօգնություն ցուցաբերեցինք։ Նա ծնկների վրա էր և հենվել էր ձեռքերին։ Ասում է, ես գնում էի զուգարան, գլխապտույտ զգացի և մտածեցի, որ դրան հենվեմ: Վերջին անգամ նա ինձ ստիպեց անվասայլակով տանել իրեն դեպի զուգարան։ Հագնվելը, լողանալն ու սափրվելը սկզբում դժվար չէր։ Վերջին երկու ամիսների ընթացքում նրա համար դժվար է հագնվել, ձեռքը բարձրացնել, մենք նրան օգնում ենք»,- ասել է Սաակաշվիլիի անձնական բուժքույր Քեթևան Ղվինիանիձեն։