Քեթևան Ցիխելաշվիլին և Նինո Վիբլիանին Երեխաների պաշտպանության օրը շնորհավորել են շփման գծի հարակից գյուղերի բազմանդամ ընտանիքներին
Հաշտեցման և քաղաքացիական համավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին, ինչպես նաև Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգապետի տեղակալ Նինո Վիբլիանին և Զուգդիդիի քաղաքապետ Գիորգի Շենգելիան, այցելել են Խուրչա և Օրսանտիա գյուղերում գտնվող սոցիալապես անապահով ընտանիքներ:
Նախարարն ընտանիքներին շնորհավորել է հունիսի մեկի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, և հանձնել սննդի և հիգիենայի պարագաների զամբյուղներ:
Ընդհանուր առմամբ, մարզում սննդամթերքի և հիգիենայի պարագաների զամբյուղները կհանձնվեն Զուգդիդիի, Ծալենջխայի և Մեստիայի մունիցիպլիտետների շփման գծի հարևանությամբ բնակվող 272 բազմանդամ ընտանիքի: Նախագծին ֆինանսական օգնություն են ցուցաբերել Ֆրանսիայի դեսպանատունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան