Քերչում հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 20-ի

Քերչում հարձակման արդյունքում զոհվածների թիվը հասել է 20-ի: Եվս 10-ը գտնվում են հիվանդանոցում: Նրանց վիճակը ծանր է:

Ինչպես ասում են բժիշկները, տուժածները ունեն տարբեր տեսակի վնասվածքներ:

Զոհվածների հիշատակը հարգել են քաղաքացիները: Նրանք ողբերգության վայր տարել են ծաղիկներ: Ռուսաստանի կողմից բռնազավթված Քերչում հարձակումը տեղի է ունեցել երեկ: Քոլեջի շենքում պայթյունին հաջորդել են կրակոցներ:

Հարձակումը իրականացրել է նույն քոլեջի ուսանողը:

Սկզբում հարձակումը գնահատել են որպես ահաբեկչություն, սակայն քիչ անց գործը վերաորակավորել են: Այսօրվանից Քերչում հայտարարվել է չորսօրյա սուգ: