Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել
Քենիայում հարկերի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել

Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և այլ քաղաքներում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցրելու առաջարկվող հարկերի բարձրացման դեմ ցուցարարներին։ Առնվազն մեկ մարդ վիրավորվել է։

Անվտանգության միջոցները խստացվել են խորհրդարանում, որտեղ օրենսդիրները քննարկում են հարկերը բարձրացնելու մասին օրինագիծը, և կառավարական այլ շենքերում:

Բողոքի ակցիայի կազմակերպիչները քաղաքացիներին կոչ են անում ցույցերի և համընդհանուր գործադուլի։ Հարկերի բարձրացման մասին օրինագիծը հետ կանչելու հետ մեկտեղ ցուցարարները նաև պահանջում են նախագահ Ուիլյամ Ռուտոյի հրաժարականը։

Խորհրդարանի անդամները կողմ են արտահայտվել օրինագծում առաջարկվող փոփոխություններին, սակայն հանել են նախաձեռնությունը, որը նախատեսում էր ավտոմեքենայի սեփականության համար հարկ սահմանել։ Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը։

Կառավարության ծրագրի համաձայն՝ նոր օրենքը պետք է երկրի բյուջե բերի լրացուցիչ 2,7 մլրդ դոլար՝ հարկերի տեսքով, և այդ ջանքերն ուղղված են բյուջեի դեֆիցիտի և պետական ​​պարտքի կրճատմանը։

Չնայած օրինագծում հստակ փոփոխություններին՝ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են այն ամբողջությամբ հետ կանչել։ Օրինագծի հակառակորդներն ասում են, որ դա էլ ավելի կբարձրացնի քենիացիների կյանքի արժեքը: