Քենիայի մայրաքաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարության կողմնակիցների և հակառակորդների միջև, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բախում է տեղի ունեցել կառավարամետ և հակակառավարական ցուցարարների միջև։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։
Քաղաքում փակվել են առևտրային հաստատությունները, խստացվել են անվտանգության միջոցները պետական կառույցներում, այդ թվում՝ խորհրդարանում։
Հակակառավարական ցույցի մասնակիցները երթ են նախատեսում դեպի Նայրոբիի օդանավակայան։ Քենիայի ոստիկանությունը կոչ է անում նրանց զերծ մնալ արգելված տարածքներ, այդ թվում՝ օդանավակայաններ մուտք գործելուց։
Ցուցարարները պահանջում են նախագահ Ուիլյամ Ռուտոյի հրաժարականը և բարեփոխումներ, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ։
Քենիայում բողոքի ցույցերն ընդդեմ հարկերի բարձրացման օրինագծի սկսվել են հունիսին: Չնայած նախագահ Ուիլյամ Ռուտոն օրինագիծը հետ կանչեց հունիսի վերջին, նրա հրաժարականի պահանջով բողոքի ցույցերը շարունակվեցին: