Քենիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 17 աշակերտ է մահացել
Քենիայի դպրոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 17 աշակերտ, վիրավորվել՝ 14-ը։
Այս մասին տեղեկությունը տարածում է տեղի ոստիկանությունը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ հրդեհի հետևանքով մարմիններն այնքան են վնասվել, որ զոհերի ինքնությունը հնարավոր չէ պարզել։ Զոհերի թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի, քանի որ ավելի քան մեկ տասնյակ մարդ ծանր այրվածքներով տեղափոխվել է տեղի հիվանդանոցներ:
Դեպքի վայր են ուղարկվել լրացուցիչ փրկարար ուժեր, իսկ իշխանությունները մանրամասն տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ։
Կարմիր Խաչը հոգեբանական աջակցություն կցուցաբերի ուսանողներին, ուսուցիչներին և զոհվածների ընտանիքներին։ Բացի այդ, դպրոցում կազմակերպվել է բաժին, որը նախատեսված է անհայտ կորածների որոնողական աշխատանքների համար։
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ, հետաքննությունը շարունակվում է։