Քեմալ Քիլիչդարօղլու. մենք ունեցել ենք վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացը , պետության բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են մեկ քաղաքական կուսակցության համար
Թուրքիայի նախագահի թեկնածու, Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Քիլիչդարօղլոն վերջին ընտրությունները գնահատել է որպես վերջին տարիների ամենաանարդար գործընթացը։ Նրա խոսքով, ընտրություններում հստակ դրսևորվեց ժողովրդի կամքը ավտորիտար իշխանության փոփոխության համար։
«Վերջին տարիների ամենաանարդար ընտրական գործընթացն ենք ունեցել։ Պետության բոլոր հնարավորությունները մոբիլիզացվել են մեկ քաղաքական կուսակցության համար։ Նրանց դրել էին մեկ մարդու ոտքերի տակ։ Ես կռվել եմ, որ դուք ապրեք բարեկեցության և խաղաղության մեջ: Ես շարունակելու եմ դա անել»,- ընտրողներին դիմեց Քեմալ Քիլիչդարօղլուն։
Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչել Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացել է ձայների 52,14 տոկոսը։