Քելլի Դեգնանի հայտարարությունը և Կոլաու Նադիրաձեի բանաստեղծությունը ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներից (վիդեո)

Այս օրը, ինչպես երբեք, հիշեցնում է մեզ Ռուսաստանի ագրեսիայի դեմ միավորված Վրաստանի կարևորության մասին, – ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ տեսաուղերձում, որում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները ընթերցում են Կոլաու Նադիրաձեի բանաստեղծությունը:

«Այսօր լրանում է 100 տարի այն ողբերգական օրվանից, երբ 1921 թվականին Կրեմլի կողմից ուղարկված բանակը ներխուժեց անկախ Վրաստան: Խորհրդային զորքերի ներխուժումը մեկ տարի առաջ Մոսկվայում Թբիլիսիի կառավարության կողմից ստորագրված խաղաղության համաձայնագրի ակնհայտ խախտում էր:

Այդ տխուր օրը ոգեկոչելու համար ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները, իմ գործընկերները, միասին կընթերցեն Կոլաու Նադիրաձեի «Փետրվարի 25» բանաստեղծությունը: Բանաստեղծությունը տպագրվել է 1985 թվականին, բայց այն նկարագրում է այն օրվա ողբերգությունը, երբ Մոսկվան վրացիներին զրկեց անկախությունից, իսկ նրանց երկիրը մտավ Խորհրդային Միություն: Բանաստեղծությունը սարսափելի պարզությամբ ցույց է տալիս ԽՍՀՄ ժամանակաշրջանում հպարտ վրացի ժողովրդի համար Կրեմլի իշխանության ներքո ապրելու դժվարությունները:

Այս օրը, ինչպես երբեք, հիշեցնում է մեզ Ռուսաստանի ագրեսիայի դեմ միավորված Վրաստանի կարևորության մասին», – ասաց Դեգնանը: