Քելլի Դեգնանը Շալվա Պապուաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը քննարկել է օրենսդրական գործունեությունը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, Շալվա Պապուաշվիլիի և Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը քննարկված թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն էր։
Դեսպանի խոսքով, սա կարևոր և վճռորոշ պահ է Վրաստանի և ամբողջ տարածաշրջանի համար։
Բացի այդ, Քելլի Դեգնանի խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև օրենսդրական գործունեությունը, որը, դեսպանի խոսքով, բավականին ծանրաբեռնված է։
«Ես լավ հնարավորություն ունեցա հանդիպելու խորհրդարանի նոր նախագահ պարոն Շալվա Պապուաշվիլիի հետ, խոսելու նրա առաջնահերթությունների ու ապագա օրենսդրական աշխատանքի տեսլականների մասին։ Նաև լավ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու իշխող կուսակցության նախագահի հետ և քննարկել առաջնահերթ խնդիրները։ Ինչպես մեզ ասացին հանդիպմանը, հաջորդ օրենսդրական նիստերի օրակարգի առաջնահերթ հարցերը կլինեն դատաիրավական բարեփոխումները, Վրաստանի օրենսդրության ներդաշնակեցումը ԵՄ օրենսդրության հետ Ասոցացման համաձայնագրի համատեքստում։ Աշխատանքներ կտարվեն նաև ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ, ինչպես խոստացել էր Վրաստանը Բայդենի Ժողովրդավարության գագաթնաժողովում։ Օրենսդրական գործունեության առումով բավականին հագեցած օրակարգ է լինելու։ Քննարկեցինք նաև Ուկրաինայի հարցը, լարվածությունը և տարածաշրջանում Ռուսաստանի կողմից ստեղծված անվտանգության իրավիճակը, Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները՝ ուղղված Եվրոպայի անվտանգությունն ապակայունացնելուն, ուժի կիրառման վտանգներին։ Ակնհայտ է, որ սա շատ կարևոր պահ է Վրաստանի, ամբողջ տարածաշրջանի և բոլորիս համար՝ պաշտպանելու հիմնարար միջազգային սկզբունքները, որոնց վրա Եվրոպայի անվտանգությունը խաղաղորեն կանգնած է ավելի քան 30 տարի», – ասել է Դեգնանը։