Քելլի Դեգնանը Սևծովյան միջազգային համալսարանում բացել է Ամերիկագիտության 13-րդ միջազգային համաժողովը
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը այսօր Սևծովյան միջազգային համալսարանում (IBSU) բացել է Ամերիկագիտության 13-րդ միջազգային համաժողովը:
Ինչպես ասաց Քելլի Դեգնանը, Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և Սևծովյան միջազգային համալսարանը տարիներ շարունակ գործընկերներ են եղել Վրաստանում Ամերիկագիտության ծրագրի զարգացման համար։
«Դա շատ ավելին է, քան պարզապես անգլերեն սովորելը: Ուսանողները սովորում են քննադատական մտածողություն, նրանք գալիս են ոչ միայն ողջ տարածաշրջանից, այլ նաև արտերկրից, այդ թվում՝ Ամերիկայից։ Նրանք միասին քննարկում և խոսում են թեմաների շուրջ, որոնք շատ կարևոր են և՛ ԱՄՆ-ի, և՛ Վրաստանի համար»,- ասաց դեսպանը։
Սևծովյան միջազգային համալսարանի ռեկտոր, դոկտոր Սաֆեթ Բայրաքթութհանի խոսքով, ամերիկագիտության բակալավրի, մագիստրոսի և դոկտորանտուրայի բարձր մակարդակը հաստատվում է շրջանավարտների կրթության բարձր որակով և ԱՄՆ դեսպանատան մշտական աջակցությամբ:
Ինչպես նշեց Սոցիալական, հումանիտար գիտությունների և կրթության ֆակուլտետի դեկան Թամար Շիոշվիլին, համաժողովում եղել է չորս նիստ, որտեղ քննարկվել են քաղաքականության, պատմության, մշակույթի, գրականության, կանանց իրավունքների, կրթության, արվեստի և տնտեսության հարցերը։
«Գիտնականների հետ նիստերին մասնակցում են մեր հաջողակ ուսանողները։ Նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատությունները և մասնակցել քննարկումներին»,- նշել է Թամար Շիոշվիլին։
Համաժողովի բացման միջոցառումն ավարտվեց թբիլիսյան բիգ-բենդի համերգով։