Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հանդիպել է Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովի հետ։
Հանդիպման մասին տեղեկությունը տարածում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«Այսօր դեսպան Դեգնանը հյուրընկալել է Ուկրաինայի դեսպան Դոլգովին՝ ընդգծելու մեր սերտ համագործակցությունը և աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի արևմտյան նկրտումներին, ինչպես նաև ապակայունացմանն ուղղված Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին և Ուկրաինայում տիրող ներկայիս իրավիճակին»,- ասվում է հայտարարության մեջ։