Քելլի Դեգնանը հանդիպել է Նինո Լոմջարիայի հետ
Քելլի Դեգնանը հանդիպել է Նինո Լոմջարիայի հետ

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը այսօր հանդիպել է Վրաստանի ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիայի հետ։ Հանդիպման մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակը։

«Հանդիպմանը Նինո Լոմջարիան դեսպանին ներկայացրեց իր տեսլականը ժողովրդական պաշտպանի ինստիտուտի դերի վերաբերյալ՝ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործընթացում, որը եվրաինտեգրման հիմնական նախապայմանն է, և քննարկեց առկա մարտահրավերներն այս տեսանկյունից, նաև ընդգծեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերի կարևորությունը Վրաստանում ժողովրդավարական գործընթացների զարգացման համար»,- ասվում է տեղեկատվության մեջ։