Քելլի Դեգնանը գտնվում էր Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում, որտեղ հանդիպել է Փոթիի և Մեստիայի քահանաներին
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը գտնվում էր Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում։
Այցի շրջանակներում դեսպանը հանդիպել է Փոթիի և Մեստիայի ավագ քահանաների հետ։
Ինչպես նշվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հրապարակած տեղեկատվության մեջ, Վրաստանը և Միացյալ Նահանգները կիսում են հավատքի ամուր ավանդույթը, կրոնական հանդուրժողականության ոգի և հարգանքը մշակութային բազմազանության նկատմամբ:
«Դեսպան Դեգնանը Սամեգրելո-Զեմո Սվանեթիում հանդիպել է հոգեւոր առաջնորդների հետ և հաստատել դեսպանատան խորը հարգանքը վրաց ուղղափառ եկեղեցու նկատմամբ:
Ավելի քան երկու տասնամյակ մենք աշխատում ենք Վրաց ուղղափառ եկեղեցու հետ՝ պահպանելու երկրի յուրահատուկ մշակույթն ու պատմությունը, ներառյալ սրբապատկերներն ու եկեղեցիները:
Մեստիայի և Զեմո Սվանեթի միտրոպոլիտ Իլարիոնը մեզ հետ զրույցում խոսեց Սվանեթիի հավատացյալների համար հրատապ խնդիրների մասին, որը ներառում է Եվրոպայի ամենաբարձր մշտական բնակեցված քաղաքներից մեկը։ Դեսպան Դեգնանը հանդիպեց նաև Փոթիի և Խոբիի միտրոպոլիտ Գրիգոլի հետ»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվության մեջ։