Քելլի Դեգնանը Բաթումիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Բաթումիում հանդիպել է մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ըստ ԱՄՆ դեսպանատան, Քելլի Դեգնանը հանդիպել է «Արևելյան Եվրոպայի բազմակուսակցական ժողովրդավարության կենտրոնի» ((Eastern European Centre for Multiparty Democracy – EECMD), «Արդար ընտրությունների» (ISFED)-ի, «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» և «Միջազգային թափանցիկություն – Վրաստանի» ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկել են կազմակերպությունների գործունեությունը և նախընտրական միջավայրը Աջարիայում:
«Քաղաքացիական հասարակության անկախ կազմակերպությունները անհրաժեշտ են առողջ ժողովրդավարության համար: Ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում նրանց դերը կարևոր է: ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք վերահսկում են ընտրական և քաղաքական գործընթացները, աջակցում են ընտրական բարեփոխումները և օգնում են Վրաստանի քաղաքացիներին ավելի լավ տեղեկացված լինել իրենց իրավունքների և պարտականությունների մասին», – ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ: