Քելլի Դեգնան. Եվրոպական խորհրդի նախագահի ժամանումը մեծ պատիվ է Վրաստանի համար
Քելլի Դեգնան. Եվրոպական խորհրդի նախագահի ժամանումը մեծ պատիվ է Վրաստանի համար

Վրաստանի համար մեծ պատիվ է, որ Եվրոպական խորհրդի նախագահը ժամանում է այստեղ, – այս մասին Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարեց հուլիսի 19-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նախատեսվող այցի հետ կապված:

Նրա խոսքով, Բաթումիի համաժողովը կարեւոր իրադարձություն է: Դեսպանի խոսքով, սա լավ առիթ է խոսելու ոչ միայն Վրաստանի, այլև սևծովյան տարածաշրջանում Վրաստանի դերի մասին:

«Մենք Եվրամիության հետ շատ լավ աշխատեցինք ապրիլի 19-ի համաձայնագրի վերաբերյալ ընթացող միջնորդական գործընթացում: Ես ուղղակիորեն ներգրավված եմ նրա (Միշել) այցի գործընթացին, բայց Վրաստանի համար մեծ պատիվ է, որ Եվրոպական խորհրդի նախագահը գալիս է այստեղ: Բաթումիի համաժողովը կարևոր իրադարձություն է, և մասնակիցների մակարդակը դրա վառ ապացույցն է: Համոզված եմ, որ օգտակար տեսլականներ կփոխանակվեն: Սա լավ առիթ է խոսելու ոչ միայն Վրաստանի, այլև սևծովյան տարածաշրջանում Վրաստանի դերի մասին», – ասաց Քելլի Դեգնանը: