Քելլի Դեգնան. Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաչվերթների համար բանակցությունները պետք է շարունակվեն
Քելլի Դեգնան. Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաչվերթների համար բանակցությունները պետք է շարունակվեն

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանն ասում է, որ Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիաչվերթների համար բանակցությունները պետք է շարունակվեն:

Դեսպանն այդ մասին հայտնեց լրագրողներին:

«Հրաշալի կլիներ, որ ուղիղ չվերթներ լինեին Միացյալ Նահանգների եւ Վրաստանի միջև: Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերսկսել անցած տարի մեկնարկած բանակցությունները: Շուկան փոխվել է, և մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարելի է դա անել, որքանով է պահանջարկը բավարար: Սակայն, ընդհանուր առմամբ, դա հրաշալի կլիներ», – ասաց Քելլի Դեգնանը: