Քելլի Դեգնան. Վրաստանի կառավարությունը հստակ էր Ուկրաինային աջակցող իր հայտարարություններում, մենք տեսանք առատաձեռն մարդասիրական աջակցություն
Վրաստանի կառավարությունը հստակ է եղել Ուկրաինային աջակցող իր հայտարարություններում: Մենք տեսել ենք առատաձեռն մարդասիրական աջակցություն,- լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Ըստ Քելլի Դեգնանի, Վրաստանի հստակ հայտարարությունները ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և այլ բազմակողմ ֆորումներում այս կրիտիկական պահին եվրատլանտյան հանրության հետ Վրաստանի դիրքորոշման շատ կարևոր դրսևորումներ էին:
«Վրաստանի կառավարությունը հստակ էր Ուկրաինային և ուկրաինացի ժողովրդին աջակցելու իր հայտարարություններում։ Մենք տեսել ենք առատաձեռն մարդասիրական աջակցություն ուկրաինացիներին Ուկրաինայում և Վրաստանում։ Մենք շատ ողջունում ենք Վրաստանի հստակ հայտարարությունները ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում և այլ բազմակողմ ֆորումներում։ Սրանք Վրաստանի շատ կարևոր դրսևորումներն էին այս կրիտիկական պահին եվրատլանտյան հանրության կողքին կանգնելու առումով։ Պետք է տեսնել միասնություն: Կարևոր է այստեղ՝ Վրաստանում, օգտագործել բևեռացումը մի կողմ դնելու հնարավորությունները, համախմբվել Վրաստանի, տարածաշրջանի և եվրատլանտյան հանրության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի շուրջ։ Մենք հուսով ենք, որ աջակցությունը կշարունակվի, ինչպես, օրինակ, Ազգային բանկի կողմից պատժամիջոցների կիրառումը»,- ասել է Քելլի Դեգնանը։