Քելլի Դեգնան. Վրաստանի ղեկավարների և բոլոր վրացիների ուշադրության կենտրոնում պետք է լինի ԵՄ 12 կետերի կատարումը
Քելլի Դեգնան. Վրաստանի ղեկավարների և բոլոր վրացիների ուշադրության կենտրոնում պետք է լինի ԵՄ 12 կետերի կատարումը

Վրաստանի ղեկավարների և բոլոր վրացիների ուշադրության կենտրոնում պետք է լինի Եվրամիության 12 կետերի կատարումը,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը` ի պատասխան արտահերթ ընտրությունների վերաբերյալ «Ազգային շարժման» հայտարարության մասին հարցին։

Դեգնանի խոսքով՝ 12 կետերի իրականացումը կարեւոր հնարավորություն է երկրի համար։

«Շատ նորմալ գործընթաց է տարբեր կարծիքներ ունենալը, թե ինչպես կարելի է իրականացնել 12 հանձնարարականները։ ԵՄ-ի համար շատ ուժեղ ազդանշան կլիներ, եթե առաջ քաշված տարբեր տեսակետների ինտեգրում լիներ։ Լավ աշխատանք է կատարվել այն հարցում, թե ինչպես պետք է Վրաստանը արձագանքի ԵՄ հանձնարարականներին: Այժմ խնդիրն այն է, որ դա ի մի բերվի մի ինտեգրված փաստաթղթի մեջ, որը կարտահայտի կարծիքների բազմազանությունը այստեղ՝ Վրաստանում: ԵՄ-ն ցանկանում է լսել այս միասնական ձայնը, երբ շատ ձայներ միավորված են որպես մեկ ձայն՝ ի պատասխան այս 12 հանձնարարականների: Հուսով եմ՝ Վրաստանը պատրաստ կլինի ներկայացնել այն»,- ասել է Քելլի Դեգնանը։