Քելլի Դեգնան. Ուրախ ենք, որ Վրաստանի առողջապահական համակարգը շատ արդյունավետ և պատասխանատվությամբ է կառավարում ստեղծված ճգնաժամը
Մենք շատ ուրախ ենք, որ Վրաստանի առողջապահական համակարգը շատ արդյունավետ և պատասխանատվությամբ է կառավարում ստեղծված ճգնաժամը,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Դեգնանը՝ առցանց մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է այն օգնության մասին, որն ապահովում է ԱՄՆ-ը Վրաստանի համար՝ կորոնավիրուսի արձագանքման տեսանկյունից:
«Մի փոքր անսովոր ձևաչափ է, սակայն ուրախ եմ, որ ունեմ ձեզ հետ զրուցելու հնարավորություն, իմ Վրաստան գալուց երեք ամիս անց: Այսօր զրուցելու եմ մեր երկրների միջև հարաբերության և այն օգնության մասին, որն ապահովում է ԱՄՆ-ը Վրաստանի համար՝ կորոնավիրուսի արձագանքման տեսանկյունից: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը գլխավորում է գլոբալ ջանքերը կորոնավիրուսի արձագանքման տեսանկյունից, երբ, անձամբ է պայքարում վարակի դեմ: Այս ջանքերի շրջանակներում նա հատկացրել է մոտ մեկ միլիարդ դոլլար՝ առողջապահության, մարդասիրական և տնտեսական օգնության համար»,- հայտարարել է դեսպանը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը տարիների ընթացքում համագործակցում էր Վրաստանի առողջապահության ուղղությամբ:
«Մենք ուրախ ենք, որ Վրաստանի առողջապահական համակարգը շատ արդյունավետ և պատասխանատվությամբ է կառավարում ստեղծված ճգնաժամը: Ինչպես գիտեք, ԱՄՆ-ը տարիների ընթացքում համագործակցում էր Վրաստանի առողջապահության ուղղությամբ: Այս համագործակցության շրջանակներում Վրաստանի առողջապահության համակարգում իրականացվել է մոտ 140 միլիոն դոլլարի ներդրում»,- հայտարարել է Քելլի Դեգնանը: