Քելլի Դեգնան. Վերջին 6-8 ամիսների ընթացքում Վրաստանում որոշակի արշավ է ընթանում, որը սպառնում է Վրաստանի և Արևմուտքի սերտ գործընկերությանը
Քելլի Դեգնան. Վերջին 6-8 ամիսների ընթացքում Վրաստանում որոշակի արշավ է ընթանում, որը սպառնում է Վրաստանի և Արևմուտքի սերտ գործընկերությանը

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, վերջին մի քանի ամիսների ընթացքում Վրաստանում արշավ է ընթանում, որը սպառնում է Վրաստանի և Արևմուտքի սերտ գործընկերությանը։

Նրա խոսքով, դա հակասում է դեպի Եվրոպա շարժվելու վերաբերյալ վրաց ժողովրդի ընտրությանը։

«Ակնհայտ է, որ վերջին 6-8 ամիսների ընթացքում Վրաստանում որոշակի արշավ է ընթանում, որը սպառնում է Վրաստանի և Արևմուտքի, Վրաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, Վրաստանի և Եվրամիության սերտ գործընկերությանը։ Սա հակասում է վրաց ժողովրդի հստակ ընտրությանը։ Մարդիկ ցանկանում են եվրոպական ապագա, մարդիկ ցանկանում են ուժեղ ժողովրդավարություն, տնտեսական դիվերսիֆիկացում, բարգավաճում և ոչ թե կախվածություն Ռուսաստանից։ Վրաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու հարցում։ Սա պետք է շարունակվի, Վրաստանը կարիք չունի Ռուսաստանից կախվածության, առևտրի, անվտանգության կամ որևէ այլ բանի համար։ Վրաստանն ունի ուժեղ բարեկամներ, մեզ ուժեղ բարեկամներ են պետք, և նրանք, ովքեր կասկածի տակ են դնում Վրաստանի սերտ գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ երկրների հետ, պետք է լսեն վրաց ժողովրդի ձայնը, որ դա անընդունելի է։ Ձեր ձայնը, ձեր ընտրությունը, ձեր ապագան Եվրոպան է»,- ասել է Քելլի Դեգնանը։