Քելլի Դեգնան. Շատ դրական է, որ ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը բանակցում էին բանաձեւի տեքստի շուրջ, անհրաժեշտ է հզոր ուղերձ, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային
Շատ դրական է, որ ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը բանակցում են բանաձեւի տեքստի շուրջ: Մեզ անհրաժեշտ է ուժեղ ուղերձ, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային, – լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:
Քելլի Դեգնանը նշել է, որ շատ լարված ժամանակ է և կարևոր պահ բոլոր երկրների համար։
«Շատ կարեւոր պահ է բոլոր երկրների համար։ Սա այն ժամանակն է, երբ մենք միասին կանգնած ենք և հստակ ուղերձ ենք հղում Ռուսաստանին, որ մենք պաշտպանելու ենք եվրոպական անվտանգության սկզբունքները, որոնք պահպանել են եվրոպական կայունությունը ավելի քան 30 տարի: Վրաստանի, Ուկրաինայի, ՆԱՏՕ-ի դաշնակիցների և ԱՄՆ-ի ուղերձը միանգամայն պարզ էր, որ մենք միասին ենք և դիմակայում ենք այն ճգնաժամին, որը փորձում է ստեղծել Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը ստեղծում է այս ճգնաժամը։ Սա 30 տարվա կայունությունն ու բարգավաճումը ուժի կիրառման սպառնալիքով փոխարինելու ջանքեր է։
Ինչ վերաբերում է բանաձեւին, ես նախագիծը չեմ տեսել, բայց կարծում եմ, որ շատ դրական է, որ ընդդիմադիր կուսակցություններն ու իշխող կուսակցությունը բանակցում էին տեքստի շուրջ, և բոլորը կարող են աջակցել դրան, քանի որ անհրաժեշտ է ուժեղ հայտարարություն և ուղերձ, որ Վրաստանը աջակցում է Ուկրաինային։ Վստահ եմ, որ վրացիներն արդյունքով կհպարտանան», – ասել է Քելլի Դեգնանը։