Քելլի Դեգնան. Պայքարի բազմաթիվ եղանակներ կան, եթե կարծում եք, որ կա անարդարություն, մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում պայքարել այն ժողովրդավարական ինստիտուտներում, որոնք կառուցում է Վրաստանը
Քելլի Դեգնան. Պայքարի բազմաթիվ եղանակներ կան, եթե կարծում եք, որ կա անարդարություն, մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում պայքարել այն ժողովրդավարական ինստիտուտներում, որոնք կառուցում է Վրաստանը

Պայքարի բազմաթիվ եղանակներ կան, եթե կարծում եք, որ կա անարդարություն, մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում պայքարել այն ժողովրդավարական ինստիտուտներում, որոնք կառուցում է Վրաստանը,- լրագրողներին ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։

«Հուսով եմ, ընտրողները կկարողանան վստահություն ունենալ ընտրությունների արդյունքների նկատմամբ։ Կարծում եմ, մենք անցյալ տարի տեսանք, որ նման անկայուն, պառակտված և բևեռացված քաղաքական իրավիճակը խոչընդոտում է ողջ երկիրը, քաղաքական, տնտեսական առաջընթացը, Կովիդի դեմ պայքարը և այլ մարտահրավերները, որոնց բախվում է այս երկիրը։ Պայքարի բազմաթիվ եղանակներ կան, եթե կարծում եք, որ անարդարություն կա։ Մենք բոլորին ակտիվորեն կոչ ենք անում նման պայքար մղել ինստիտուտներում, ժողովրդավարական ինստիտուտներում, որոնք կառուցում է Վրաստանը, օրինակ՝ խորհրդարանը։ Սա փոփոխությունների համար պայքարելու տեղ է։ Վրացի ընտրողները ընտրում են պաշտոնյաներին, որպեսզի աշխատեն իրենց համար և իրենց ձայնը լսելի դարձնեն»,- ասել է Քելլի Դեգնանը։