Քելլի Դեգնան. Նախագահ Բայդենը խոստացել է պաշտպանել Վրաստանի նման ազատ երկրները՝ որոշելու իրենց ապագան
Քելլի Դեգնան. Նախագահ Բայդենը խոստացել է պաշտպանել Վրաստանի նման ազատ երկրները՝ որոշելու իրենց ապագան

ԱՄՆ-ը, Բայդենի վարչությունը, ինչպես նաև նախորդ վարչությունը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կայուն կողմնակիցն են, – Վրաստանի Առաջին ալիքի եթերում ասաց Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը:

Ինչպես նշել է Քելլի Դեգնանը, նախագահ Բայդենը շատ հստակ և ուղղակի հայտարարություն է արել Ռուսաստանի ագրեսիայի, ինչպես նաև Չինաստանի կողմից համաշխարհային առևտրի և անվտանգության տեսանկյունից սպառնալիքների մասին:

«Նախագահ Բայդենը խոստացել է պաշտպանել ազատ ազգերին, ազատ շուկաներին, Վրաստանի նման երկրներին, որպեսզի նրանք կարողանան որոշել իրենց ապագան և ուղղությունը: Դուք գիտեք, որ Վրաստանի նկատմամբ երկկուսակցական աջակցություն կա: Այնուամենայնիվ, կան նաև երկկուսակցական մտահոգություններ՝ կապված Վրաստանի ապագայի հետ: Դա պայմանավորված է նրանով, որ մենք կիսում ենք հիմնարար արժեքները, և Վաշինգտոնը ցանկանում է տեսնել, որ Վրաստանի հավատարմությունն այդ արժեքներին մնում է ամուր: Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի արդյունքում տարածաշրջանում նոր հնարավորություններ են ի հայտ եկել: Վրաստանը պետք է լավ դիրքում լինի՝ օգտագործելու այդ հնարավորությունները, ձգտումները, դառնալու կապի, տրանսպորտի և առևտրի կենտրոն Արևմուտքի և Արևելքի միջև, սա հնարավորություն է, որը Վրաստանը չպետք է բաց թողնի: Սա ևս մեկ պատճառ է, որ մենք կողմերին կոչ ենք անում համաձայնության գալ, որպեսզի նրանք կենտրոնանան այս մեծ փոփոխությունների վրա, որոնք նկատվում են այս երկրի շուրջ: Անհանգստացնող է, որ ռուսական ուժերը տեղակայված են Կովկասի բոլոր երեք երկրներում», – ասաց Քելլի Դեգնանը:

Ըստ նրա, պետք է ակտիվացվեն ջանքերը Ռուսաստանի վրա՝ իրենց զորքերը դուրս բերելու եւ 2008-ի համաձայնագրի պարտավորությունները կատարելու հարցում:

«Ինչպես գիտեք, այս շաբաթ կայանալու են Ժնևի բանակցությունները: Սա կարևոր հնարավորություն է, երբ երկխոսությունը կարող է օգտագործվել որպես ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ իր ուժերը Վրաստանի տարածքից դուրս բերելու համար: ԱՄՆ-ը, Բայդենի վարչությունը, ինչպես նաև նախորդ վարչությունը, Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության կայուն կողմնակիցն են: Մենք գիտենք, որ դա խիստ կարևոր է Վրաստանի, վրաց ժողովրդի համար: Ժամանակն է վերջ դնել այն մարդկանց տառապանքներին, ովքեր զոհ են դարձել այս իրավիճակին», – ասաց Քելլի Դեգնանը: