Քելլի Դեգնան. Մեր սրտանց շնորհակալությունն ենք հայտնում բոլոր ամերիկացիներին և վրացիներին, ովքեր այդքան քրտնաջան աշխատում են՝ Վրաստանը կայուն, բարգավաճ ժողովրդավարություն դարձնելու համար
2022 թվականին ընդառաջ՝ եկեք գնահատենք այն ամենը, ինչին հասել ենք,- ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ 2021 թվականի ամփոփիչ տեսանյութում։
«2020 թվականի մարտահրավերները փորձարկեցին մեր հնարավորությունները՝ որպես համաշխարհային հանրություն և ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ հաղթահարել դրանք։ Այժմ մենք պետք է միասին աշխատենք, ինչպես երբեք:
2021 թվականին հույսի մի կայծ հայտնվեց՝ հասանելի դարձավ կյանքը փրկող պատվաստանյութը, տնտեսությունը սկսեց վերականգնվել, հիվանդները բուժվեցին, իսկ երկար բաժանումից հետո՝ վերադարձան սիրելիների ու ընկերների մոտ։ Այս տարին մեզ հնարավորություն է տվել սգալ մեր կորուստը և սպասել ավելի լավ օրերի»,- ասել է Քելլի Դեգնանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանատունը կրկնապատկել է ջանքերը՝ խորացնելու Վրաստանի հետ գործընկերությունը։
«Մենք աշխատել ենք ամրապնդելու Վրաստանի կապերն Արևմուտքի հետ, վերականգնելու և դիվերսիֆիկացնելու Վրաստանի տնտեսությունը, ինչպես նաև պաշտպանական և անվտանգության ոլորտում մեր երկկողմ համագործակցությունը նոր բարձունքների հասցնելու համար: 2022 թվականին ընդառաջ եկեք գնահատենք այն ամենը, ինչին հասել ենք։ Մեր սրտանց երախտագիտությունն ենք հայտնում բոլոր ամերիկացիներին և վրացիներին, ովքեր այդքան ջանասիրաբար աշխատել են Վրաստանը կայուն, բարգավաճ ժողովրդավարություն դարձնելու համար»,- ասել է Քելլի Դեգնանը 2021 թվականի ամփոփիչ տեսանյութում:
Հրապարակված տեսանյութում Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփում է 2021 թվականին իրականացված աշխատանքները։