Քելլի Դեգնան. Մենք խոսում ենք կառավարության և ընդդիմության հետ, այժմ գիտենք, որ բոլոր կողմերը պատրաստ են լուծում գտնել
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի հայտարարությամբ, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ՝ իշխանությունը պատրաստ են, ելք գտնել ստեղծված իրավիճակից:
Այս մասին հայտարարել է Քելլի Դեգնանը՝ Եվրամիության նստավայր մտնելուց առաջ, որտեղ ընթանում է ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպում:
«Շատ վրդովված եմ: Մենք խոսում ենք կառավարության և ընդդիմության հետ: Այժմ գիտենք, որ բոլոր կողմերը պատրաստ են, գտնել ելք»,- նշել է դեսպանը:
Եվրամիության դեսպանի նստավայրում ընթացող հանդիպմանը ներկա են Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը և ԵՄ դեսպան Կառլ Հարցելը: