Քելլի Դեգնան. Մենք ուրախ ենք, որ կա բազմապրոֆիլ խումբ, որը վերահսկում է Սաակաշվիլիի առողջական վիճակը, մենք ևս ակտիվորեն հետևում ենք նրա առողջությանը
Մենք ուրախ ենք, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը վերահսկող բազմապրոֆիլ խումբ կա, մենք ևս ակտիվորեն հետևում ենք նրա առողջությանը,- լրագրողներին ասել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը։
«Մեզ անհանգստացնում է Սաակաշվիլիի առողջական վիճակը։ Ինչ վերաբերում է մարդու առողջությանը, ապա շատ կարևոր է ունենալ որակյալ մասնագետների հսկողություն։ Ուրախ ենք, որ կա բազմապրոֆիլ խումբ, որը վերահսկում է նրա առողջական վիճակը, մենք նույնպես ակտիվորեն հետևում ենք նրա առողջությանը,- լրագրողներին ասել է Քելլի Դեգնանը։