Քելլի Դեգնան. Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությանը
Քելլի Դեգնան. Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությանը

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությանը։ Մենք ծանոթ ենք նոր փաստաթղթերին և նրա առողջական վիճակի մասին զեկույցին, որն այժմ հրապարակվել է,- լրագրողներին ասաց ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը` խոսելով Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ «Էմպաթիա» կենտրոնի եզրակացության մասին։

Դեսպանի խոսքով, կարևոր է համապատասխան քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են Սաակաշվիլիի առողջության և իրավունքների պաշտպանության համար։

«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել Միխեիլ Սաակաշվիլիի առողջությանը։ Մենք ծանոթ ենք նոր փաստաթղթերին և առողջապահական զեկույցին, որն այժմ հրապարակվել է: Դրանց մեծ մասը վրացերեն է, և մենք ծանոթացման փուլում ենք։ Մենք բազմիցս կոչ ենք արել կառավարությանը, իշխանություններին, որ Սաակաշվիլին պետք է համապատասխան բուժօգնություն ստանա և նրա իրավունքները պաշտպանվեն։ Այս փաստաթղթերից հետո է, որ կարևոր է ձեռնարկել համապատասխան քայլեր, որոնք անհրաժեշտ են նրա առողջության և իրավունքների պաշտպանության համար»,- ասել է Քելլի Դեգնանը։